Սիմեոնե. Նորություն չէ, որ մի օր մարզելու եմ «Ինտերը»

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հերթական անգամ հաստատել է «Ինտերը» մարզելու մտադրությունը:

«Հիմա իմ ապագան պարզ է: Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա: Շատ եմ խոսում որդուս՝ Ջովանիի և ընտանիքիս մյուս անդամների հետ: Նրանք բոլորը գիտեն, որ մի օր մարզելու եմ «Ինտերը»: Դա արդեն նորություն չէ»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանյան ակումբը պատրաստ է մադրիդցիներին 50 միլիոն եվրո վճարել 46-ամյա մասնագետի հրաժարագնի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում