«Forbes»․ Պատմության ամենահարուստ մարզիկները

«Forbes» ամսագիրը կազմել է սպորտի պատմության ամենահարուստ մարզիկների թոփ-20-ը:
Ցանկը կազմվելիս հաշվարկվել են մարզիկների ստացած աշխատավարձերը, բոնուսները, պարգևավճարները, գովազդային պայմանագրերը, իմիջային իրավունքները, ինչպես նաև միջոցառումների մասնակցության համար գումարները, ներդրումներն ու այլ գործարքներից ստացած եկամուտները: Թվերը հաշվարկվել են 2016 թվականի դրությամբ գնաճի հարաբերակցությամբ:
Առաջին տեղը զբաղեցրել է բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը, ով մինչև օրս վաստակել է
1,7 միլիարդ դոլար: Նրան հաջորդում է գոլֆիստ Թայգեր Վուդսը՝ 1,65 միլիարդ: Ֆուտբոլիստներից ամենաբարձր տեղում է Դևիդ Բեքհեմը (9-րդ), ով աշխատել է 730 միլիոն դոլար:
Ամբողջական ցուցակը հետևյալ տեսքն ունի
1. Մայքլ Ջորդան - բասկետբոլ -1,7 մլրդ
2. Թայգեր Վուդս - գոլֆ - 1,65 մլրդ
3. Արնոլդ Պալմեր - գոլֆ - 1,35 մլրդ
4. Ջեկ Նիկուլաս - գոլֆ - 1,15 մլրդ
5. Միխաել Շումախեր - Ֆորմուլա 1 - 1 մլրդ
6. Կոբի Բրայանտ - բասկետբոլ - 770 մլն
7. Ֆլոյդ Մեյվեզեր - բռնցքամարտ - 765 մլն
8. Ֆիլ Միկելսոն - գոլֆ - 760 մլն
9. Դևիդ Բեքհեմ - ֆուտբոլ - 730 մլն
10. Շաքիլ Օ'Նիլ - բասկետբոլ - 700 մլն
11. Մայք Թայսոն - բռնցքամարտ - 685 մլն
12. Գրեգ Նորման - գոլֆ - 680 մլն
13. Լեբրոն Ջեյմս - բասկետբոլ - 640 մլն
14. Կրիշտիանու Ռոնալդու - ֆուտբոլ - 620 մլն
15. Ռոջեր Ֆեդերեր - թենիս - 600 մլն
16. Ալեքս Ռոդրիգես - բեյսբոլ - 600 մլն
17. Լիոնել Մեսսի - ֆուտբոլ - 520 մլն
18. Ջեֆ Գորդոն - ՆԱՍԿԱՐ - 515 մլն
19. Օսկար դե լա Հոյա - բռնցքամարտ - 510 մլն
20. Մենի Պակյաո - բռնցքամարտ - 490 մլն։