Պետրոս Ավետիսյանը երկու վիրահատության է ենթարկվելու

«Փյունիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը վիրահատության կենթարկվի Գերմանիայում:

Երևանյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 20-ամյա ֆուտբոլիստն արդեն Մյունխենում է, որտեղ մեկ շաբաթվա տարբերությամբ երկու վիրահատություն կունենա աճուկային հատվածում:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստն ընթացիկ առաջնության մեկնարկից առաջ կես տարի ժամկետով «Բանանցից» վարձավճարով է տեղափոխվել «Փյունիկ»:

Լուսանկարը «Բանանցի» մամուլի  ծառայության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում