«Ալաշկերտը» հերքում է

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հերքեց այն տեղեկությունը, ըստ որի՝ թիմի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է աշխատանքին:

Այսօր «Armsport.am» կայքը տեղեկություն էր տարածել, որ 49-ամյա մասնագետը կրկին գլխավորելու է երևանյան թիմը, որտեղից հեռացել էր հոկտեմբերին: «Ալաշկերտի» մամուլի քարտուղար Գևորգ Մարիկյանը Sport.Times.am-ի հետ զրույցում ասաց, որ պաշտոնապես նման տեղեկություն չկա:

Մարիկյանը նաև հավելեց, որ թիմն արձակուրդում և ակումբի վերաբերյալ նորություններ կլինեն հունվարից ոչ շուտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում