«Գանձասար-Կապանը» ներկայացրել է 5 լավագույններին

Յուրաքանչյուր տարվա ավարտին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցկացնում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցույթ, որին Բարձրագույն խմբի առաջնության թիմերը ներկայացնում են 5 ֆուտբոլիստի թեկնածություն։

«Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ակումբը տարվա լավագույն ֆուտբոլիստի պայքարում ներակայացրել է 7 գոլ խփած Գեղամ Հարությունյանի, Լուբամբո Մուսոնդայի, Ալեքսանդր Պետրոսյանի, ամռանը թիմը համալրած, բայց արդեն 4 գոլ խփած Կլաուդիր Մարինիի և այս առաջնությունում ամենից շատը դարպասն անառիկ պահած Գրիգոր Մելիքսեթյանի թեկնածությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում