«Բորուսսիան» ու «Ռոման» ցանկանում են ձեռք բերել ԲԿՄԱ-ի առաջատարին

Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալան Ձագոևը գտնվում է եվրոպական հեղինակավոր ակումբների ուշադրության կենտրոնում:

26-ամյա ֆուտբոլիստի ելույթներին վերջին խաղերում հետևել են «Ռոմայի» ու Դորտմունդի «Բորուսսիայի» ներկայացուցիչները,- հայտնում է «Sky Sports»-ը: Ձագոևի տրանսֆերը գնահատվում է 15 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանի ծառայություններով հետարքրքված են «Էվերթոնը», «Վեսթ Հեմը» և «Սուոնսին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում