Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ. «Ալաշկերտի» 5 թեկնածուները

Բարձրագույն խմբի նախորդ առաջնության չեմպիոն «Ալաշկերտը» ներկայացրել է Հայաստանի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար իր առաջադրած 5 թեկնածուներին:
Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն «Ալաշկերտից» հավակնելու են հետևյալ խաղացողները.
1. Գևորգ Կասպարով
2. Արսեն Բեգլարյան
3. Արտակ Գրիգորյան
4. Արտակ Եդիգարյան
5. Միհրան Մանասյան