Գոլառատ խաղում «Ռեալ Սոսյեդադը» հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

Գոլառատ խաղում «Ռեալ Սոսյեդադը» հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ։

36-րդ րոպեի դրությամբ Վիլիան Ժոզեի դուբլի շնորհիվ դաշտի տերերը հաղթում էին 2։0 հաշվով։ 36-րդ րոպեին Դանիել Պարեխոն 11-մետրանոց նշակետից կրճատեց հաշվի տարբերությունը։ 60-րդ րոպեին «Ռեալ Սոսյեդադը» երրորդ գոլը խփելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն Կարլոս Վելան չկարողացավ դիպուկ իրացնել Դիեգո Ալվեսի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը։

2։1 հաշիվը պահպանվեց մինչև ավելացրած ժամանակահատվածը, որի ընթացքում թիմերը մեկական գոլ խփեցին․ նախ աչքի ընկավ Խուանմին, ապա Զակարիա Բակալին։

«Վալենսիան» Չեզարե Պրանդելիի գլխավորությամբ արդեն 7 հանդիպում է՝ չի կարողանում հաղթել։ «Չղջիկներն» այժմ ունեն 12 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 26 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» – «Վալենսիա»՝ 3։2
Գոլերը՝ Ժոզե 2՛, 24՛, Խուանմի 90+1՛ – Պարեխո 36՛ / 11-մետրանոց, Բակալի 90+3՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Վելա 60՛
Հեռացում՝ Կանսելու 82՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում