Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթական էր «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» խաղում (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթական էր «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» խաղում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց մրցաշարային աղյուսակի անմիջական հարևանին՝ «Տոտենհեմին»։

Առաջին խաղակեսում «կարմիր սատանաները» համեմատաբար ակտիվ էին առջևի գծում և կարողացան առաջ անցնել հաշվի մեջ․ 29-րդ րոպեին Անդեր Էրրերայի փոխանցումից հետո Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը շեշտակի հարվածով գրավեց Հենրիխ Մխիթարյանը։ Հայաստանի ազգային հավաքականի ավագի համար այս գոլն առաջինն էր Պրեմիեր լիգայում և երկրորդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

Երկրորդ կեսում հաշվի մեջ փոփոխություններ չեղան, սակայն ցավալի միջադեպ գրանցվեց։ 83-րդ րոպեին Դենի Ռոուզը, չկարողանալով կասեցնել Հենրիխ Մխիթարյանի առաջխաղացումը, խախտեց կանոնները և դեղին քարտ ստացավ։ Մխիթարյանը չկարողացավ շարունակել հանդիպումը․ նրան խաղադաշտից հեռացրին պատգարակի վրա։ Մխիթարյանի վնասվածքի բնույթի և լրջության վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում։

Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 24 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ Մոուրինյուի թիմն արդեն 3 միավորով է զիջում 5-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին»։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ»՝ 1։0
Գոլը՝ Մխիթարյան 29՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում