USD
EUR
RUB

Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ կարիերայի չորրորդ «Ոսկե գնդակը»

 

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ֆրանս ֆուտբոլ» («France Football») հեղինակավոր պարբերականի վարկածով ճանաչվեց 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ և արժանացավ կարիերայի չորրորդ «Ոսկե գնդակին»։ 

Կրիշտիանու Ռոնալդուն նախորդ մրցաշրջանում «Ռեալի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու (16 գոլ), իսկ ամռանը Պորտուգալիայի հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի առաջնությունում: Ռոնալդուին մրցանակը հանձնել էին նախապես, քանի որ այժմ նա Ճապոնիայում է, որտեղ «Ռեալը» մասնակցելու է աշխարհի ակումբային առաջնությանը:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով այս մրցանակը ստացել է ռեկորդային՝ 5 անգամ, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ֆրանսիայի հավաքականի և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը։

«Ոսկե գնդակի» դափնեկիրը որոշվել է աշխարհի տարբեր երկրների մարզական լրագրողների քվեարկության արդյունքում: Հայաստանից քվեարկությանը մասնակցել է «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր, մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, ով նախապես առանձնացված 30 ֆուտբոլիստների եռյակի ընտրությունը կատարել է հետևյալ կերպ` 1. Կրիշտիանու Ռոնալդու, 2. Լիոնել Մեսսի, 3. Անտուան Գրիզման:

Հիշեցնենք, որ 2010-2015թթ․ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունն անցկացվում էր ՖԻՖԱ-ի հետ համատեղ և կոչվում էր ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» (FIFA Ballon d’Or): Այս տարի համագործակցությունն ավարտվել է, և «Ֆրանս ֆուտբոլը» կրկին ինքնուրույն է անցկացնում մրցանակաբաշխությունը, իսկ ՖԻՖԱ-ն առանձին մրցանակաբաշխություն է կազմակերպում, որի թեկնածուներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Լրահոս
Արթուր Ալեքսանյանը պարգևատրվեց ԱԱ-ի արծաթե մեդալով (տեսանյութ) Ֆանտաստիկ նորամուտ. «Ռոմա»-ն հաղթեց, Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել Մխիթարյանը բացում է գոլերի հաշիվը «Ռոմա»-ի կազմում (տեսանյութ) Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել «Բարսելոնան» հնարավոր է Նեյմարի փոխարեն ձեռք բերի Մբապեին Մալխաս Ամոյանի պարտությունը Ռուսաստանը ներկայացնող հայը հաղթել է Հայաստանի հավաքականի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ Ըմբշամարտի ԱԱ․ հայտնի են Ասլանյանի, Շահինյանի և Ալեքսանյանի մրցակիցները Աշխարհի գավաթ. Արոնյանը հաղթանակ է տարել ԱԱ․ Ըմբիշ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում է Վահագն Այվազյանը հեռացել է «Ուրարտու»-ից Հայազգի շախմատիստը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի Ուրարտուն նոր ֆուտբոլիստ ունի Մխիթարյանը Հայաստանը դարձրեց «Ռոմա»-ում խաղացող ունեցող թվով 50-րդ երկիրը Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ռինգ դուրս կգա Հայաստանի մեկ ներկայացուցիչ «Լիվերպուլի» նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստը «Արարատին» է միացել հավաքականի նախկին ֆուտբոլիստը Արսեն Վենգերը համաձայնել է պաշտոն ստանձնել ՖԻՖԱ-ում Ռեալը ցանկանում է ցուցադրական խաղ անցկացնել Նադալի և Ֆեդերերի միջև Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսեսյանը դուրս եկան հաջորդ փուլ ԱԱ․Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Ղազախստան «ՊՍԺ»-ն Մարկինյոսին պայմանագիր է առաջարկելու Իտալիայում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները Բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը շարունակում է մտահոգիչ մնալ. ԿԳՄՍՆ Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են Շումախերը գիտակից վիճակում է Ի պատիվ Իբրահիմովիչի՝ Շվեդիայում հուշարձան կտեղադրվի Բռնցքամարտիկ Արտուշ Հովհաննիսյանը պարտվեց մեկնարկային մենամարտում Հենրիխ Մխիթարյանի ասուլիսը` Հռոմում (տեսանյութ) Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմը Ղրղզստանում նվաճել է երկու մեդալ Եվրո-2021. Հայաստանի Մ-21 հավաքականը կրեց երկրորդ պարտությունը «Ռեալն» ու «Յուվենտուսը ցանկանում են գնել Էրիկսենին Արսեն Վենգերը պատմել է, թե ինչպես է «Արսենալը» ցանկացել ձեռք բերել Մեսսիին Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը հաղթել է միջազգային մրցաշարում Անգլիական ակումբն ամենածախսողն է ֆուտբոլի պատմության մեջ Ռաֆայել Նադալը 19-րդ անգամ դարձավ «Մեծ սաղավարտի» հաղթող Հայաստանի հավաքականն ու երկրպագուները տոնել են հաղթանակը (լուսանկարներ) Հայաստանի հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն
website by Sargssyan