«Ոսկե գնդակ»․ Հայտնի է՝ ձայներն ինչպես են բաշխվել

«Ոսկե գնդակ»․ Հայտնի է՝ ձայներն ինչպես են բաշխվել

Արդեն տեղեկացրել ենք, որ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակավոր «France Football» պարբերականի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ արժանանալով կարիերայի չորրորդ «Ոսկե գնդակին»։ 

«Ոսկե գնդակի» մրցանակին հավակնում էին 30 ֆուտբոլիստներ, սակայն նրանցից 11-ը քվեարկության արդյունքում ձայն չի ստացել։ «France Football»-ը հրապարակել է լրագրողների շրջանում անցկացված քվեարկության արդյունքները։

1. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», Պորտուգալիա) – 745 ձայն

2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա) – 316

3. Անտուան Գրիզման («Ատլետիկո», Ֆրանսիա) – 198

4. Լուիս Սուարես («Բարսելոնա», Ուրուգվայ) – 91

5. Նեյմար («Բարսելոնա», Բրազիլիա) – 68

6. Գարեթ Բեյլ («Ռեալ», Ուելս) – 60

7. Ռիյադ Մարեզ («Լեսթեր», Ալժիր) – 20

8. Ջեյմի Վարդի («Լեսթեր», Անգլիա) – 11

9. Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս», Իտալիա) և Պեպե («Ռեալ», Պորտուգալիա) – 8

11. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսսիա Դորտմունդ», Գաբոն) – 7

12. Ռուի Պատրիսիու («Սպորտինգ», Պորտուգալիա) – 6

13. Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ», Շվեդիա) – 5

14. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ», Ֆրանսիա) և Արտուրո Վիդալ («Բավարիա», Չիլի) – 4

16. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստան) – 3

17. Թոնի Կրոս («Ռեալ», Գերմանիա), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա) և Դիմիտրի Պայե («Վեսթ Հեմ», Ֆրանսիա) – 1

Ձայն չեն ստացել՝ Սերխիո Ագուերո, Կևին դե Բրույնե (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Պաուլո Դիբալա, Գոնսալո Իգուային (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Դիեգո Գոդին, Կոկե (երկուսն էլ՝ «Ատլետիկո»), Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Թոմաս Մյուլլեր, Մանուել Նոյեր (երկուսն էլ՝ «Բավարիա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Անդրե Ինյեստա («Բարսելոնա»)։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրը որոշվել է աշխարհի տարբեր երկրների մարզական լրագրողների քվեարկության արդյունքում: Հայաստանից քվեարկությանը մասնակցել է «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր, մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, ով նախապես առանձնացված 30 ֆուտբոլիստների եռյակի ընտրությունը կատարել է հետևյալ կերպ` 1. Կրիշտիանու Ռոնալդու, 2. Լիոնել Մեսսի, 3. Անտուան Գրիզման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում