Ռոնալդու. Եթե Մեսսիի հետ նույն թիմում խաղայինք, ես ավելի շատ «Ոսկե գնդակներ» կունենայի

Ռոնալդու. Եթե Մեսսիի հետ նույն թիմում խաղայինք, ես ավելի շատ «Ոսկե գնդակներ» կունենայի

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ նա Լիոնել Մեսսիից ավելի շատ «Ոսկե գնդակներ» կստանար, եթե նրանք թիմակիցներ լինեին: Արգենտինացին այդ մրցանակը ստացել է 5 անգամ, իսկ պորտուգալացին` 4:

«Բարդ հարց է, դժվար է ասել: Հետաքրքիր կլիներ մեզ տեսնել միևնույն թիմում: Կարծում եմ` լավագույն ֆուտբոլիստները պետք է միասին խաղան:

Եթե մենք թիմակիցներ լինեինք, կարծում եմ՝ ես ավելի շատ «Ոսկե գնդակներ» կունենայի, բայց նա այդ մրցանակներով հեռու չէր լինի: Բոլորը գիտեն, որ Մեսսին հիանալի ֆուտբոլիստ է… Նա 5 անգամ աշխարհում լավագույնն է ճանաչվել:

Կփորձեմ 2017 թվականին «Ոսկե գնդակների» թվով հավասարվել նրան, բայց հիմա իմ առաջնային նպատակն Աշխարհի ակումբային առաջնությունը հաղթելն է: Դա կարևոր տիտղոս է:

Դրանից հետո ցանկանում եմ Իսպանիայի չեմպիոն դառնալ: Այդ տիտղոսը «Ռեալի» առաջնային նպատակն է: Եթե հնարավոր լինի ցանկալի կլիներ հաղթել նաև Չեմպիոնների լիգան ու Իսպանիայի Գավաթը: Միշտ ցանկանում եմ ամեն ինչ հաղթել»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում «ESPN»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում