«Ալաշկերտը» փոխադարձ համաձայնությամբ պայմանագրեր է խզել

«Ալաշկերտը» փոխադարձ համաձայնությամբ պայմանագրեր է խզել

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոն «Ալաշկերտի» 4 ֆուտբոլիստներ ելույթները չեն շարունակի երևանյան թիմում:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ փոխադարձ համաձայնությամբ ղեկավարությունը խզել է պայմանագրերը կիսապաշտպաններ Արամ Հովսեփյանի, Արսեն Բալաբեկյանի, Կարեն Մուրադյանի և հարձակվող Նորայր Գյոզալյանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում