«Բարսելոնան» ու Սուարեսը պաշտոնապես նոր պայմանագիր կնքեցին (լուսանկար)

«Բարսելոնան» ու Սուարեսը պաշտոնապես նոր պայմանագիր կնքեցին (լուսանկար)

«Բարսելոնայի» ղեկավարությունը և թիմի հարձակվող Լուիս Սուարեսը նոր պայմանագիր են ստորագրել:

Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը, նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հուլիսի 30-ը: Պայմանագրում առկա է հրաժարագնի կետ, որը կազմում է 200 միլիոն եվրո:

Ուրուգվայցին կապտանռնագույններին միացել է 2014 թվականի ամռանը: Այս ընթացքում անցկացրած պաշտոնական 116 խաղում նա 97 գոլ է խփել, 52 գոլային փոխացնում կատարել և 8 տիտղոս նվաճել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում