Սուարես․ Երջանկությունս կատարյալ կլինի, եթե Մեսսին էլ երկարաձգի պայմանագիրը

Սուարես․ Երջանկությունս կատարյալ կլինի, եթե Մեսսին էլ երկարաձգի պայմանագիրը

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, ով մինչև 2021 թվականը երկարաձգել է կատալոնական ակումբի հետ պայմանագիրը, հույս ունի, որ նման որոշում կկայացնի նաև Լիոնել Մեսսին։

-Չեմ կարծում, թե իմ և Նեյմարի պայմանագրերի երարաձգումն ինչ-որ ակնարկ է Մեսսիի համար, սակայն իմ երջանկությունը կատարյալ կլինի, եթե Լեոն ևս նոր պայմանագիր կնքի։ Նա հասուն մարդ է և գիտի, թե ինչ է անում։ Որպես ընկեր՝ ցանկանում եմ, որ նա մնա «Բարսելոնայում»,- ուրուգվայցի հարձակվողի խոսքը մեջբերված է «Sport.es»-ից։

Հավելենք, որ Լիոնել Մեսսիի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2018 թվականին

Հետևեք մեզ նաև Telegram-ում