«Բորուսսիան» 10 հոգով ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ (տեսանյութ)

«Բորուսսիան» 10 հոգով ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ (տեսանյութ)

Բունդեսլիգայի 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ․ «Ռայն Նեկար Արենայում» կայացած հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։

Հաշիվը 3-րդ րոպեին բացեց Մարկ Ուտը, իսկ 8 րոպե անց Մարիո Գյոտցեն խփեց «Բորուսսիայի» պատասխան գոլը։ 20-րդ րոպեին դաշտի տերերը կրկին առաջ անցան հաշվի մեջ․ այս անգամ աչքի ընկավ Սանդրո Վագները, իսկ խաղակեսի վերջնամասում Մարկո Ռոյսը երկրորդ դեղին քարտը ստացավ ու դորտմունդյան թիմին թողեց 10 հոգով։

Չնայած թվային առավելությանը՝ «Հոֆենհայմին» չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը․ 48-րդ րոպեին հյուրերի երկրորդ գոլը խփեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Այս հանդիպումից հետո «Հոֆենհայմն» ունի 27 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Բորուսսիան» հինգերորդ տեղում է՝ 26 միավորով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում