«Սպարտակի» ֆուտբոլիստը վերադառնում է հայրենիք
17/12/2016 12:56
Նմանատիպ
«Սպարտակի» կիսապաշտպան Ռոմուլոն կարիերան շարունակելու է Բրազիլիայի առաջնությունում:
«FOX Sports»-ի տեղեկությամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ֆլամենգո», որի հետ արդեն 3 տարվա պայմանագիր է ստորագրել, այն հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկով:
Ռոմուլոն նախապես մոսկովյան ակումբի ղեկավարությունից բանակցություններ վարելու թույլտվություն է ստացել: Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի 2017 թվականի հունվարի 1-ին:
«Կարմրասպիտակների» հետ կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը լրանալու է 2017 թվականի հունիսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում