«Պարի Սեն Ժերմենը» պարտվեց «Գենգամին» (տեսանյութ)

«Պարի Սեն Ժերմենը» պարտվեց «Գենգամին» (տեսանյութ)

Ֆրանսիայի գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենի»՝ ընթացիկ առաջնության անհաջողությունները շարունակվում են։

Լիգա 1-ի 18-րդ տուրում փարիզյան թիմը հյուրընկալվեց «Գենգամին» և 1։2 հաշվով պարտություն կրեց․ դաշտի տերերի կազմում աչքի ընկան Յանիս Սալիբյուր-Իլոնգոն (66′ րոպե) և Նիլ դե Պաուվը (70′), իսկ «Պարի Սեն Ժերմենի» միակ գոլը խփեց Էդինսոն Կավանին (80′)։

Ունաի Էմերիի սաներն արդեն երրորդ հանդիպումն է՝ չեն կարողանում հաղթանակ տոնել։ Այժմ «Պարի Սեն Ժերմենն» ունի 36 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը, իսկ «Գենգամը» 29 միավորով չորրորդ տեղում է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում