«Յուվենտուսը» հաղթեց «Ռոմային» և մեծացրեց առավելությունը (տեսանյութ)

Ա Սերիայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինում․ մրցաշարային աղյուսակի առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալեց երկրորդ հորիզոնականում գտնվող «Ռոմային»։ Խաղն ավարտվեց Մասիմիլիանո Ալեգրիի թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով․ միակ գոլը 14-րդ րոպեին խփեց Գոնսալո Իգուայինը։
Այս հաղթանակից հետո «Յուվենտուսն» արդեն 42 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռոման» մնաց երկրորդ տեղում՝ ակտիվում ունենալով 35 միավոր և ընդամենը 2 միավորով գերազանցելով երրորդ տեղում գտնվող «Միլանին»։
Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր
«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 1։0
Գոլը՝ Իգուային 14'