Իբրահիմովիչի կարիերայում 2016 թվականն արդյունավետությամբ արդեն երկրորդն է

Իբրահիմովիչի կարիերայում 2016 թվականն արդյունավետությամբ արդեն երկրորդն է

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել:

Այսպիսով, շվեդ ֆուտբոլիստը 2016 թվականին խփած գոլերի թիվը հասցրեց 48-ի, որոնք նա խփել է ազգային հավաքականի, «Պարի Սեն Ժերմենի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում,- տեղեկացնում է «Gracenote Live»-ը:

Այդ ցուցանիշը երկրորդ լավագույնն է 34-ամյա ֆուտբոլիստի կարիերայում: Ավելի արդյունավետ նա գործել է միայն 2012 թվականին, երբ աչքի է ընկել 50 անգամ:

2016 թվականին «կարմիր սատանաները» դեռ 2 խաղ ունեն անցկացնելու, որոնց ընթացքում հարձակվողը կարող է անձնական նոր ռեկորդ գրանցել: Դեկտեմբերի 26-ին նրանք կընդունեն «Սանդերլենդին», իսկ 31-ին՝ «Միդլսբրոյին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում