«Տոտենհեմը» կամային հաղթանակ տոնեց «Բերնլիի» նկատմամբ (տեսանյութ)

«Տոտենհեմը» կամային հաղթանակ տոնեց «Բերնլիի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Բերնլիի» նկատմամբ։ 

Հանդիպման հաշիվը բացեց Էշլի Բարնսը, իսկ Մաուրիսիո Պոչետինոյի սաներից աչքի ընկան Դելե Ալին և Դենի Ռոուզը։

Այժմ «Տոտենհեմն» ունի 33 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Բերնլին» 16-րդ տեղում է (17 միավոր)։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր

«Տոտենհեմ» – «Բերնլի»՝ 2։1
Գոլերը՝ Ալի 27՛, Ռոուզ 71՛ – Բարնս 21՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում