«Սան Անտոնիոն» հավերժացրել է Դանկանի խաղաշապիկի համարը (տեսանյութ)

NBA-ի կանոնավոր առաջնության «Նյու Օրլեանի» հետ այսօր կայացած խաղից առաջ «Սան Անտոնիոն» հավերժացրել է թիմի բազմամյա առաջատար Թիմ Դանկանի խաղաշապիկի համարը, -տեղեկացնում է «The Score»-ն:

40-ամյա ամերիկացին 21 համարի խաղաշապիկով 19 մրցաշրջան (1997-2016) է անցկացրել տեխասյան ակումբի կազմում: Այդ ընթացքում ծանր հարձակվողը 5 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն, երկու անգամ ճանաչվել է լիգայի ամենաարժեքավոր բասկետբոլիստ և 15 անգամ մասնակցել է Բոլոր աստղերի խաղին:

Դանկանի մարզաշապիկը շրջանառությունից հանելու միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել նրա բազմամյա թիմակիցներ Մանու Ջինոբիլին ու Տոնի Պարկերը, ինչպես նաև այդ տարիների ընթացքում «Սփըրսի» գլխավոր մարզիչ Գրեգ Պոպովիչը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում