Վայգլը երկարաձգել է «Բորուսսիայի» հետ պայմանագիրը

Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլն երկարաձգել է ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը։

Դորտմունդյան ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ Գործարքի ֆինանսական կողմի վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում։ Նախորդ պայմանագիրը վավերականությունը կորցնելու էր 2019 թվականին։

Հավելենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 21-ամյա Յուլիան Վայգլը մասնակցել է 14 հանդիպման, որոնցում գոլեր և արդյունավետ փոխանցումներ չի կատարել, սակայն ստացել է 1 դեղին քարտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում