Հնարավոր է՝ Իտալիայի Սուպերգավաթի խաղը հետաձգվի

Իտալիայի Սուպերգավաթի՝ «Միլան» – «Յուվենտուս» հանդիպումը, որ պետք է կայանա Քաթարում, հնարավոր է, հետաձգվի։ 

«ANSA»-ն հաղորդում է, որ խաղը չի կայանա դեկտեմբերի 23-ին, եթե վաղը «Միլանի» պատվիրակությունը չկարողանա ժամանել Դոհա։ «Յուվենտուսն» արդեն Քաթարում է, իսկ «Միլանի» պատվիրակությունն այսօր չի ուղևորվել Դոհա ինքնաթիռի անսարքության պատճառով։ Սկզբում թռիչքը հետաձգվել է 1 ժամով, ապա օրով։

«Միլանի» հաջորդ թռիչքը նախատեսված է դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 16։00-ին (Երևանի ժամանակով)։ Եթե այս անգամ էլ թռիչքը չկայանա, խաղի օրը կփոխվի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում