USD
EUR
RUB

Մխիթարյանը` Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, Բիչախչյանը` լավագույն մարզիչ

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները,- տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հավաքելով 245 միավոր` Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 27-ամայ ֆուտբոլիստը 7-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և վեցերորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ընդհանուր առմամբ, 50 քվեարկողներից 49-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում:

56 միավորով երկրորդ տեղն զբաղեցրել է պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ում անունը 17 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ՝ երրորդ տեղում:

45 միավորով երրորդ հորիզոնականն զբաղեցրել է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Ֆուջեյրա» ակումբի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, ում անունը 11 անգամ նշվել է երկրորդ, 12 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:



Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները:

Հավաքելով 154 միավոր՝ 2016 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ում անունը 17 անգամ նշվել է առաջին, 22 անգամ՝ երկրորդ, 3 անգամ՝ երրորդ հորիզոնականում

122 միավորով երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, ում անունը 21 անգամ նշվել է առաջին, 3 անգամ՝ երկրորդ և 8 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

59 միավորով երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և Երևանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը, ում անունը 2 անգամ նշվել է առաջին, 11 անգամ՝ երկրորդ, 16 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

Լավագույն մարզչի հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Sport.times.am-ը քվեարկել էր հետևյալ կերպ:

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan