Դրաքսլերը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն

«Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յուլիան Դրանքսլերը մոտ է կարիերան «Պարի Սեն Ժերմենում» շարունակելուն:

Փարիզյան ակումբն ու Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը պայմանավորվել են անձնական համաձայնագրի հարցում,- տեղեկացնում է «Goal.com»-ը: Ֆրանսիացիները 23-ամյա կիսապաշտպանի հետ քննարկում են պայմանագրի վերջին կետերը, որից հետո կսկսեն բանակցել «գայլերի» հետ:

«Պարի Սեն Ժերմենի»  ու Դրաքսլերի միջև, ամենայն հավանականությամբ, կկնքվի 3-4 տարվա պայմանագիր: Տրանսֆերը գնահատվում է 30-40 միլիոն եվրո:

Դրաքսլերը տևական ժամանակ է ակումբից պահանջում է իրեն վաճառքի հանել, ինչի պատճառով տարբեր կարգապահական տույժերի է ենթարկվել, մասնավորապես, զգալիորեն կրճատվել նրա խաղաժամանակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում