«Ալաշկերտը» երկու նորեկ ունի

Հարձակվող Գևորգ Նռանյանն ու կիսապաշտպան Մհեր Սահակյանը տեղափոխվել են «Ալաշկերտ»:

Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ երկու ֆուտոլիստնների հետ 1․5 տարվա պայմանագրեր են ստորագրվել:

30-ամյա Նռանյանն ու 21-ամյա Սահակյանն ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել են «Արարատում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում