«Արարատի» ֆուտբոլիստները կհանգստանան մինչև հունվարի 10-ը

Դեկտեմբերի 21-ին, «Արարատն» այս տարվա վերջին մարզումն անցկացրեց Ձորաղբյուրի մարզաբազայի մարզասրահում և մեկնեց արձակուրդ:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմը մարզումները կսկսի հունվարի 10-ից:

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի առաջնության 17 խաղում «Արարատը» վաստակել է 6 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում