ՊՍԺ-ն ու «Մոնակոն» հաղթեցին, «Նիցան» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար եռյակից «Պարի Սեն Ժերմենն» ու «Մոնակոն» հաղթանակներ տոնեցին, իսկ «Նիցան» ոչ-ոքի խաղաց։

Փարիզյան թիմը սեփական հարկի տակ 5։0 հաշվով առավելության հասավ «Լորյանի» նկատմամբ․ գոլերով աչքի ընկան Թոմաս Մենյեն, Տյագո Սիլվան, Էդինսոն Կավանին, Լուկա Մոուրան և հյուրերից ինքնագոլի հեղինակ դարձավ Զարգո Տուրեն։

«Մոնակոն» տանը 2։1 հաշվով առավելության հասավ «Կանի» նկատմամբ։ Դաշտի տերերի գոլերը խփեցին Ռադամել Ֆալկաոն և Տյեմուա Բակայկոն, իսկ «Կանից» աչքի ընկավ Էվրե Բազիլը։

«Նիցան» արտագնա խաղում չկարողացավ հաղթել «Բորդոյին»՝ 0։0։ Հյուրերը Մարիո Բալոտելլիի և Յունես Բելանդայի՝ 91-րդ և 95-րդ րոպեներին հեռացումների արդյունքում խաղն ավարտեցին 9 հոգով։

19-րդ տուրից հետո «Նիցան» 44 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, «Մոնակոն» 42 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Պարի Սեն Ժերմենը» 39 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում