Խեսեն վարձավճարով կվերադառնա Իսպանիա

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսը մոտ է հունվարին փարիզյան ակումբից հեռանալուն:

Իսպանացի 23-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է վարձավճարով տեղափոխվել «Լաս Պալմաս»: Նա ծնունդով հենց Գրան Կանարիա կղզուց է: Խեսեի ծառայություններով հետաքրքրված էին նաև մի շարք այլ ակումբներ, այդ թվում «Միլանը», սակայն իսպանացին որոշել միանալ «դեղնակապույտներին»,- հայտնում է «Marca»-ն՝ հղում կատարելով «El Larguero»-ին:

Ամռանը Ռոդրիգեսի տրանսֆերի համար ՊՍԺ-ն «Ռեալին» վճարել էր 25 միլիոն եվրո:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 9 խաղի, որոնցում խաղադաշտում միջինն անցկացրել է 29 րոպե, և դարձել է 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում