Կրիշտիանու Ռոնալդուի ու Լեբրոն Ջեյմսի նվաճումների զարմանալի նմանությունները

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Կլիվլենդ Կավալերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի միջև բազմիցս համեմատական է անցկացվել:

Նրանք շատ նման են խաղաոճերով և ֆիզիկական տվյալներով կատարյալ համապատասպանում են իրենց մարզաձևերին: Երկուսի ամենաուժեղ կողմը համարվում աթլետիկ անհավանական տվյալները և դրանց հիանալի օգտագործումը:

Նրանց մի փոքր տարբերում է այն, որ ամերիկացին (հատկապես վերջին տարիներին) ավելի թիմային խաղացող է, իսկ պորտուգալացին Լեբրոնից ավելի արդյունավետ է գործում գրոհների եզրափակման գործում (համեմատական կարգով):

Մնացած գործոններում երկու մարզիկները հետևյալ՝ զարմանալի նմանություններն ունեն

1. Երկուսն էլ 31 տարեկան են:

2. Ռոնալդուն 3 անգամ դարձել է ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցանակի՝ Չեմպիոնների լիգայի հաղթող: Ջեյմսը նույնպես 3 անգամ է նվաճել NBA-ի հաղթողի կոչումը:

3. Ռոնալդուն երկու տարբեր թիմերի կազմերում («Մանչեսթեր Յուանյթեդ» ու «Ռեալ») միասին վերցրած 4 անգամ ստացել է «Ոսկե գնդակը»: Լեբրոնը, իր հերթին, «Կլիվլենդի» ու «Մայամիի» կազմում 4 անգամ ճանաչվել է NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP):

4. Պորտուգալացի ռմբարկուն իր կարիերայի ընթացքում 45 անգամ դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Ամերիկացի թեթև հարձակվողն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 45 անգամ թրիփլ-դաբլ է ձևակերպել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում