Լյորիսը երկարաձգել է «Տոտենհեմի» հետ պայմանագիրը (տեսանյութ)

«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է դարպասապահ Ուգո Լյորիսի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

Լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկանում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը, իսկ նախորդը կորցնելու էր վավերականությունը 2019 թվականին։ Գործարքի ֆինանսական կողմի վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում։

Հավելենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ուգո Լյորիսը մասնակցել է 15 հանդիպման, բաց է թողել 11 գնդակ։