«Գանձասար-Կապանի» երկու ֆուտբոլիստներ տեղափոխվել են Լիբանան

Հարձակվող Գևորգ Օհանյանն ու կիսապաշտպան Համլետ Ասոյանն այլևս «Գանձասար-Կապանում» չեն:

Կապանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այդ ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են երկկողմ համաձայնությամբ:

Համլետ Ասոյանն ու Գևորգ Օհանյանը իրենց ելույթները կշարունակեն լիբանանական «Հոմենեթմեն» ակումբում։ Օհանյանը նախկինում արդեն հանդես է եկել այդ թիմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում