Դորտմունդի «Բորուսսիան» ու «Բայերը» տրանսֆեր են համաձայնեցրել

Դորտմունդի «Բորուսսիան» «Բայերի» հետ համաձայնեցրել է կենտրոնական պաշտպան Օմեր Տոպրակի տրանսֆերը: 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը դորտմունդյան ակումբ կկայանա 2017 թվականի ամռանը,- տեղեկացնում է «Bild»-ը:

Սպասվում է, որ Տոպրակը ռուրյան ակումբի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր: Տրանսֆերը կարժենա 12 միլիոն եվրո:

Լևերկուզենցիների հետ թուրք պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը սպառվելու է 2018 թականի ամռանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում