«Մայամին» հավերժացրել է Շաքիլ O’Նիլի խաղաշապիկի համարը (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության «Լեյքերսի» հետ խաղից առաջ «Մայամի Հիթը» շրջանառությունից հանել է թիմի նախկին բասկետբոլիստ Շաքիլ Օ’Նիլի 32 համարի խաղաշապիկը: Ֆլորիդյան ակումբում այլևս ոչ մի խաղացող չի կարողանա կրել այդ համարի մարզաշապիկը:

Օ’Նիլը «Մայամի» է տեղափոխվել 2004 թվականին՝ «Լեյքերսից»: Երկու տարի անց «Հիթը» նրա հետ դարձել է NBA-ի չեմպիոն: Ամերիկացին ֆլորիդյան ակումբում անցկացրել է 4 տարի:

Լեգենդար կենտրոնականը կարիերան ավարտել է 2011 թվականին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում