«Շիրակի» ֆուտբոլիստները նվերներ են բաժանել երեխաներին (լուսանկարներ)

«Շիրակի» պաշտպան Աղվան Դավոյանը և հարձակվող Վիուլեն Այվազյանը մասնակցել են ակումբի կողմից կազմակերպված ամանորյա միջոցառմանը:

Գյումրեցիների մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Դավոյանն ու Այվազյանը ներկա են եղել Շիրակի մարզի երեք գյուղերում, որտեղ նվերներ են բաժանել տեղի դպրոցների երեխաներին:

Ֆուտբոլիստները հաճախել են Երազգավորսի, Կառնուտի և Հովիտի դպրոցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում