ՊՍԺ-ի նախագահ. Վստահում եմ Էմերիին, նա կշարունակի աշխատանքը

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ Խելայիֆին հերքել է տեղեկությունն այն մասին, որ թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պաշտոնանկ է արվելու:

«Միշտ ասել եմ, որ լիովին վստահում եմ Էմերիին և համարում, որ նա Եվրոպայի լավագույն մարզիչներից մեկն է: Նա թիմում կմնար, եթե նույնիսկ նախորդ խաղում պարտվեինք «Լորյանին»:

ՊՍԺ-ն ճգնաժամի մե՞ջ է: Մարդիկ այդ բառն օգտագործում են առանց նրա իմաստը հասկանալու: Թիմում խնդիրը մոտիվացիայի մեջ է»,- Ալ Խելայիֆիի խոսքերն է մեջբերում «Le Parisien»-ը:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանից հետո փարիզցիները զբաղեցնում են երրորդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում