Goal.com. ԱՊԼ-ի վատագույն խաղացողների խորհրդանշական հավաքականը

«Goal.com» կայքը կազմել է իր վարկածով Անգլիայի ընթացիկ առաջնության վատագույն խաղացողների խորհրդանշական հավաքականը: Աղբյուրը հիմնվել է (այդ ֆուտբոլիստների ընդհանուր կարողությունները հաշվի առնելով) նրանց խաղից ստացած բացասական տպավորությունների վրա:

11 ֆուտբոլիստների ցանկում են հայտնվել Պրեմիեր լիգայի նախորդ առաջնության չեմպիոն «Լեսթերի» երեք ֆուտբոլիստներ: «Աղվեսները» 17 տուրերից հետո 15-րդ տեղում են:

Հավաքականը հետևյալ տեսքն ունի.

Դարպասապահ – Լորիս Կարիուս («Լիվերպուլ»)։

Պաշտպաններ – Արթուր Մասուակու («Վեսթ Հեմ»), Ուես Մորգան, Ռոբերտ Հութ (երկուսն էլ «Լեսթեր»), Անտոնիո Բարագան («Միդլսբրո»)։

Կիսապաշտպաններ – Մարուան Ֆելայինի («Մանչեսթեր Յուանւթեդ»), Ռիյադ Մահրեզ («Լեսթեր»), Ջորդան Այբ («Բորնմութ»)։

Հարձակվողներ – Սիմոնե Ձաձա («Վեսթ Հեմ»), Շեյն Լոնգ («Սաութհեմփթոն»), Վիկտոր Յանսեն («Տոտենհեմ»)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում