Դոնարումա․ Հաղթանակը նվիրում ենք նախագահ Բեռլուսկոնիին

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման Իտալիայի Սուպերգավաթի՝ «Յուվետուսի» դեմ խաղում տոնած հաղթանակի (1։1, 11-մետրանոցներ՝ 4։3) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Անգամ չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա։ Մենք գիտեինք, որ «Յուվենտուսի» դեմ խաղում հաջողության հասնելու համար չպետք է ջանք խնայենք։ Փորձեցինք խաղալ այնպես, ինչպես ասել էր մարզիչը։ Այս հաղթանակը ցանկանում ենք նվիրել նախագահ Բեռլուսկոնիին։ Հնարավոր է՝ սա նրա կյանքի վերջին տիտղոսն է,- Դոնարումայի խոսքը փոխանցում է «Football Italia»-ն։

Հիշեցնենք, որ Սիլվիո Բեռլուսկոնին չինացի գործարարների հետ բանակցություններ է վարում «Միլանը» վաճառելու վերաբերյալ։ Գործարքը հնարավոր է կայանա 2017 թվականի գարնանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում