Նորայր Գյոզալյանը, Արամ Լոռեցյանը և Կարեն Հարությունյանը վերադարձել են «Բանանց»

Երևանի «Բանանցը» պայմանագրեր է ստորագրել հարձակվող Նորայր Գյոզալյանի և կիսապաշտպաններ Արամ Լոռեցյանի ու Կարեն Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Երեք ֆուտբոլիստներն էլ «Բանանցի» ֆուտբոլային դպրոցի սաներ են և տարբեր ժամանակահատվածում հանդես են եկել «Բանանցի» կազմում: 26-ամյա Նորայր Գյոզալյանը 2007-ից 2011 թվականներին է «Բանանցի» կազմում խաղացել Բարձրագույն խմբում, ապա տեղափոխվել է Դիլիջանի «Իմպուլս»: Այս թիմի կազմում Նորայր Գյոզալյանը 2012-13թթ․ մրցաշրջանում ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու և տեղափոխվել է բելառուսական «Տորպեդո-Բելազ»: 2013-14թթ․ մրցաշրջանից հանդես է եկել «Ալաշկերտի» կազմում:

Բոլոր մրցաշարերում Գյոզալյանը մասնակցել է 225 խաղի և դարձել է 67 գոլի հեղինակ: Այդ գոլերից 3-ը նա խփել է եվրագավաթների որակավորման փուլի հանդիպումներում, իսկ Հայաստանի առաջնության հանդիպումներում դարձել է 56 գոլի հեղինակ: Նորայր Գյոզալյանն «Ալաշկերտի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և սուպերգավաթակիր:

23-ամյա Արամ Լոռեցյանը «Բանանցի» կազմում Բարձրագույն խմբում հանդես է եկել 2013-2015 թվականներին, ապա խաղացել է «Ալաշկերտում» և «Արարատում»: Արամ Լոռեցյանը երկու անգամ է դարձել Հայաստանի չեմպիոն՝ 2013-14թթ․ մրցաշրջանում «Բանանցի» կազմում, իսկ 2015-16-ում՝ «Ալաշկերտում»: Նա նաև «Բանանցի» կազմում նվաճել է Հայաստանի սուպերգավաթը:

21-ամյա Կարեն Հարությունյանը 2015 թվականին էր հեռացել «Բանանցից»: Նա Բարձրագույն խմբում «Բանանցի» կազմում մասնակցել էր 28 խաղի և դարձել էր 1 գոլի հեղինակ: Հենակաետային կիսապաշտպանը հանդես է եկել նաև Հայաստանի երիտաարդական հավաքականի կազմում

Հետևեք մեզ նաև Telegram-ում