Թոփ-ակումբները պայքարում են «Այաքսի» 13-ամյա ֆուտբոլիստի համար (տեսանյութ)

«Այաքսի» 13-ամյա ֆուտբոլիստ Նասի Ունիվարը հայտնվել է եվրոպական թոփ-ակումբների ուշադրության կենտրոնում։

Թուրքական արմատներով կիսապաշտպանին իրենց ակադեմիա տեղափոխելու ջանքեր են գործադրում հատկապես «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Միլանը»։ Բացի այդ, Նասիի խաղին հետևել են «Բարսելոնայի» և «Ռեալի» սկաուտները։

Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Նասի Ունիվարի տրանսֆերը ձեռք բերելու առավել մեծ հնարավորություն ունի «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաների» ակադեմիայի մարզիչներից Հեննի դե Ռեգտը տարիներ առաջ աշխատել է «Այաքսում», և հենց նա է նախաձեռնել դեռևս 5-ամյա տղայի տեղափոխությունը հոլանդական ակումբ։ Հիմա դե Ռեգտը ցանկանում է տաղանդավոր պատանուն տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»։

Նասի Ունիվարը հանդես է գալիս «Այաքսի» մինչև 14 տարեկանների թիմում և Հոլանդիայի մինչև 15 տարեկանների հավաքականում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում