«Բարսելոնան» ու «Վալենսիան» համաձայնության են հասել. տրանսֆերը կկազմի 30 միլիոն եվրո

«Բարսելոնան» «Վալենսիայի» հետ պայմանավորվել է աջ պաշտպան Ժոաու Կանսելուի տրանսֆերի շուրջ,- հայտնում է «Sport.es»-ը:

22-ամյա պորտուգալացին, իր հերթին, կատալոնական ակումբի հետ համաձայնեցրել է 5 տարվա անձնական պայմանագրի կետերը: Տեղափոխությունը կկայանա 2017 թվականի ամռանը: Տրանսֆերը կազմելու է 30 միլիոն եվրո:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կանսելուն մասնակցել է 15 խաղի, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում