Գրին. Մինչ օրս չեմ հասկանում ինչու ինձ որակազրկեցին եզրափակչի ժամանակ (տեսանյութ)

«Գոլդեն Սթեյթի» ծանր հարձակվող Դրեյմոնդ Գրինն այսօր «Կլիվլենդի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ հիշել է այդ թիմերի միջև նախորդ մրցաշրջանի եզրափակչում իր որակազրկումը:

«Եթե ինչ-որ մեկը քայլի իմ վրայով, միշտ էլ կարձագանքեմ դրան: Մինչ օրս նայում եմ այդ դրվագը և զարմանում, թե ինչու ինձ որակազրկեցին:

Ինձ համար այդ դրվագն անցյալում է մնացել, բայց միևնույն է այն երբեք չեմ մոռանա: Փորձում եմ չանհանգստանալ այն բաների շուրջ, որոնք հնարավոր չէ փոխել»,- ամերիկացու խոսքերն է մեջբերում «The Undefeated»-ը:

«Գոլդեն Սթեյթ»-«Կլիվլենդ» եզրափակիչ դիմակայության 4-րդ խաղի ժամանակ Լեբրոն Ջեյմսը հրահրել էր Գրինին՝ անցնելով վերջինիս վրայով, երբ նա ընկած էր հատակին: «Ուորիորզի» բասկետբոլիստը դրան պատասխանել էր ձեռքի թեթև հարվածով, ինչի համար հերթական տեխնիկական խախտումն էր ստացել և որակազրկվել մեկ խաղով:

Արդյունքում, «Կավալերսն» ընդհանուր 1:3 հաշվով զիջելիս կարողացել է 4:3 հաշվով հաղթանակ տոնել և չեմպիոն դառնալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում