Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի խաղացանկը

ՖԻԲԱ-ն հրապարակել է 2017 թվականի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության խաղացանկը,- տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Առաջնությունը, որին մասնակցելու են 10 հավաքականներ, տեղի է ունենալու Անդորրայում, 2017 թվականի հուլիսի 23-30-ը:

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն ընդգրկված է A ենթախմբում, որտեղ մրցելու է Մալթայի, Ջիբրալթարի, Մոլդովայի և Ուելսի, հավաքականների հետ:

Առաջին հանդիպումը հայ բասկետբոլիստները կանցկացնեն հուլիսի 23-ին` մրցելով Ջիբրալթարի ընտրանու հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում