Մանուել Նոյերը՝ տարվա լավագույն դարպասապահ

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2016 թվականի աշխարհի լավագույն դարպասապահների վարկանիշային աղյուսակը։

Չորրորդ անգամ անընդմեջ լավագույնն է ճանաչվել Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը: Երկրորդ հորիզոնականում Ջանլուիջի Բուֆֆոնն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ռուի Պատրիսիուն:  

2016 թվականի լավագույն դարպասապահները

1. Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա) – 156 վարկանիշային միավոր
2. Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս», Իտալիա) – 91
3. Ռուի Պատրիսիու («Սպորտինգ», Պորտուգալիա) – 50
4. Կլաուդիո Բրավո («Բարսելոնա»/«Մանչեսթեր Սիթի», Չիլի) – 45
5. Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ», Իսպանիա) – 37
6. Յան Օբլակ («Ատլետիկո», Սլովենիա) – 31
7. Ուգո Լյորիս («Տոտենհեմ», Ֆրանսիա) – 29
8. Կեյլոր Նավաս («Ռեալ», Կոստա Ռիկա) – 18
9. Տիբո Կուրտուա («Չելսի», Բելգիա) – 13
10. Դենիս Օնյանգո («Մամելոդի Սանդաունզ», Ուգանդա) – 5
11. Պետր Չեխ («Արսենալ», Չեխիա) – 4
12. Սամիր Հանդանովիչ («Ինտեր», Սլովենիա) – 2
13. Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա», Գերմանիա) – 1

Հավելենք, որ վարկանիշային աղյուսակը կազմվել է 56 երկրների փորձագետների քվեարկությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում