Վիլյան նշել է՝ ինչու է «Վալենսիայից» տեղափոխվել «Բարսելոնա»

«Նյու Յորք Սիթիի» հարձակվող Դավիդ Վիլյան նշել է, թե ինչու է 2010 թվականին «Վալենսիայից» տեղափոխվել «Բարսելոնա»։

«Եթե «Վալենսիան» գումարի կարիք չունենար, ես չէի տեղափոխվի «Բարսելոնա»»,- Վիլյայի խոսքը մեջբերել է «Sport.es»-ը։

2010 թվականին «Բարսելոնան» Դավիդ Վիլյայի տրանսֆերի համար վճարել է 40 մլն եվրո։ Իսպանացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբում հանդես է եկել մինչև 2013 թվականը։

Ուշագրավ է, որ այդ ընթացքում իսպանական ԶԼՄ-ներն անընդհատ գրում էին, որ «Բարսելոնայում» ոչ բոլորն են ընդունում Վիլյային, իսկ Լիոնել Մեսսին նրա հետ լավ հարաբերություններ չունի, սակայն ֆուտբոլիստները չէին հաստատում այդ տեղեկատվությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում