«Տոտենհեմը» խոշոր հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում վերջին խաղում «Տոտենհեմը» 4։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Սաութհեմփթոնի» նկատմամբ։

«Սրբերի» կազմում երկրորդ րոպեին հաշիվը բացեց Վիրջիլ վան Դեյկը, իսկ «Տոտենհեմից» Դել Ալին դուբլ ձևակերպեց, մեկական գոլ խփեցին Հարի Քեյնն ու Սոն Հին Մինը։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 36 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Սաութհեմփթոնը» մնաց 24 միավորով՝ 8-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Սաութհեմփթոն» – «Տոտենհեմ»՝ 1։4
Գոլերը՝ վան Դեյկ 2՛ – Ալի 19՛, 87՛, Քեյն 52՛, Մին 85՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Քեյն 58՛
Հեռացում՝ Նաթան Ռեդմոնդ 57՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում