Ամանդա Նունյեսը նոկաուտի է ենթարկել Ռոնդա Ռոուզիին (տեսանյութ)

Լաս Վեգասում տեղի է ունեցել UFC 207 մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը կանանց թեթևքաշային կարգի աշխարհի չեմպիոն Ամանդա Նունյեսի ու նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզիի միջև մենամարտն էր: Բրազիլուհին առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել ամերիկուհուն:

Ռոուզիի համար դա կարիերայի երկրորդ պարտությունն էր: Ավելի վաղ նա չէր բացառել, որ պարտության դեպքում կավարտի կարիերան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում