«Միլանն» ու «Սպարտակը» պայմանագիր են ստորագրել

«Միլանի» հարձակվող Լուիս Ադրիանոն մոտ է «Սպարտակ» տեղափոխվելուն:

Իտալական ու ռուսական ակումբները բրազիլացու տրանսֆերի շուրջ համաձայնագիր են ստորագրել,- հայտնում է «Sky Sport Italia»-ն:

Գործարքը կազմելու է 1 միլիոն եվրո և կձևակերպվի, երբ հարձակվողը բուժզննում կանցնի: «Ռոսոներին» 29-ամյա ֆուտբոլիստից բաժանվելով՝ նրա հետագա աշխատավարձից ու հավելավճարներից կխնայի մոտ 30 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանը» Ադրիանոյին բոնուս է վճարելու, որպեսզի նա համաձայնի «կարմրասպիտակների» առաջարկած աշխատավարձին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում