«Տոտենհեմը» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Ուոտֆորդի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Ուոտֆորդին» և առանց խնդիրների հաղթանակ տոնեց։

«Վիկարեյջ Ռոուդ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1։4 հաշվով․ հյուրերից դուբլեր ձևակերպեցին Հարի Քեյնը և Դելե Ալին, իսկ «Ուոտֆորդի» միակ գոլը խփեց Յունես Կաբուլը։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 39 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի դեռևս 3-րդ հորիզոնականը, իսկ «Ուոտֆորդը» մնաց 22 միավորով՝ 13-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Ուոտֆորդ» – «Տոտենհեմ»՝ 1։4
Գոլերը՝ Կաբուլ 90+1՛ – Քեյն 27՛, 33՛, Ալի 41՛, 46՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում